Երևանում այսօր կատարված խուզարկությունների արդյունքում 10 անձ է ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Առավոտյան հայտնել էինք, որ խուզարկություններ են իրականացվում մայրաքաղաքի 20 հասցեներում։
«Դատարանի որոշմամբ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք–զինամթերք։ 10 անձ ձերբակալվել է»,–հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։