Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինուժը ԱԹՍ–ներով հարվածել է Ալյոշկիի բնակելի տներից մեկին. զոհեր կան

Մահացածներից մեկը կին է, մյուսը` 74 տարեկան տղամարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ–ներով հարվածել են Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքի բնակելի տներից մեկին, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների հարվածից տեղում մահացել է մի կին, իսկ 74 տարեկան մի տղամարդ ծանր վնասվածքներ է ստացել, նա մահացել է հիվանդանոցում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։