Թուրքիան Պարսից ծոցի երկրներին կոչ է անում չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ. ԶԼՄ

Ըստ լրատվամիջոցի` Թուրքիայի արտգործնախարարն արդեն մի շարք հեռախոսազրույցներ և հանդիպումներ է անցկացրել տարածաշրջանի գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Թուրքիան Պարսից ծոցի երկրներին կոչ է անում չմասնակցել Իրանի դեմ հակամարտությանը։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Անկարան դիվանագիտական ջանքեր է գործադրում, որպեսզի այդ պետությունները չմիանան Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իսրայելին։
Հրապարակման համաձայն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն արդեն մի շարք հեռախոսազրույցներ և հանդիպումներ է անցկացրել տարածաշրջանի գործընկերների հետ։
Միևնույն ժամանակ աղբյուրները նշում են, որ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները կորցնում են համբերությունը Իրանի կողմից նավահանգիստներին, օդանավակայաններին և էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելու պատճառով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: