ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտնել է X սոցցանցում։
«Եվս մեկ անգամ ընդգծել եմ տարածաշրջանային երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանման և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը վերականգնելու բացարձակ անհրաժեշտությունը», – նշել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Իրանին մասնակցել բանակցություններին՝ լարվածության թուլացման համար ճանապարհ հարթելու, Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումն ընդունելու համար։
Ранее Иран объявил о проведении 80-й волны ударов по позициям США и Израиля в регионе.
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ մեկնարկել է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին հարվածների 80-րդ ալիքը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: