Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինն իրենց նորամուտը նշեցին գեղասահքի ԱԱ-ում. տեսանյութ

Միլանի օլիմպիական խաղերում մարզիկները զբաղեցրել էին 14-րդ տեղը:
Sputnik
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան սկսեցին պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում։
Նրանք կարճ ծրագրում ելույթ ունեցան Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։
Զույգը վաստակեց 67.12 միավոր, 21 զույգերի պայքարում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և ապահովեց իր մասնակցությունն ազատ ծրագրին, որը նախատեսված է մարտի 26-ին:
Հիշեցնենք, որ Միլանի օլիմպիական խաղերում մարզիկները զբաղեցրել էին 14-րդ տեղը:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Սիմյոն Դանիլյանցը: 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին:
Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը: