Ինչ կուզեն՝ կասեն․ Սերժ Սարգսյանը՝ պատերազմի սպառնալիքների մասին

ՀՀ երրորդ նախագահը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե ՀՀԿ-ի հետ փոխկապակցված անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Որևէ իշխանություն իրավունք չունի փակելու Արցախ վերադարձի հույսը։ Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան ՔՊ-ականների պնդումներին, թե եթե իրենք չգան իշխանության, պատերազմ կլինի, Սերժ Սարգսյանը քմծիծաղով ընդունեց։
«Պա՜հ»,- արձագանքեց նա լրագրողի դիտարկմանը, թե ըստ ՔՊ-ի՝ կամ իրենք կլինեն, կամ պատերազմ կլինի։
«Իրենց ինչ կա, ինչ կուզեն կասեն»,- ասաց Սարգսյանը։
Արձագանքելով լրագրողներից մեկի հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում այն կարծիքին, որ ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը, Սարգսյանը վրդովվեց։
«Այդ ձեզ է թվում, այդ դուք եք փորձում պառակտել, մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նա խոստացավ լրագրողների բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում՝ ՀՀԿ համագումարի ժամանակ։
Նշենք, որ ՀՀԿ գործիչներն այսօր Կոմիտասի անվան պանթեոն են այցելել՝ հարգելու ՀՀ նախկին վարչապետ (2000-2007 թթ.), ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Մարգարյանը մահացել է 2007թ․ մարտի 25-ին սրտի կաթվածից։