ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանցի զինվորականները Իսրայելում ավելի քան 70 թիրախ են խոցել, այդ թվում՝ Հայֆայում, Դիմոնայում և Թել Ավիվում։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
««Էմադ», «Քայամ», «Ղադր», «Խորամշահր 4» բարձր ճշգրտության հրթիռների մի քանի համազարկերով հաջողությամբ խոցվել է ավելի քան 70 կետ օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Հայֆայում, Հայֆայից հյուսիս, Դիմոնայում, ինչպես նաև Թել Ավիվից հարավ»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: