ՀՀ–ում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Պոլիէթիլենային տոպրակ. Արխիվային լուսանկար
Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը 2–րդ և վերջնական ընթերցմամբ այսօր ընդունեց 2027 թ. հունվարի 1–ից պոլիէթիլենային տոպրակների և սպասքի պարագաների արգելքը։
Բացառություն կարվի աղբի տոպրակների և կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաև յուղի, մսի, հացահատիկի փաթեթավորման մեջ օգտագործվող պայուսակների համար:
Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:
Նշենք, որ ՀՀ իշխանությունները նմանատիպ արգելք մտցնելու մասին հայտարարել էին դեռ 2024 թվականի հունվարի 1-ից (2025 թվականի համար), բայց դա չի արվել։
Մյուս կողմից, 2023 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ առաջին փոփոխությունները` արգելքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի (2022 թվականի հունվարի 1-ից) վերաբերյալ, անարդյունավետ էր։
Կրկին փորձիր. ՀՀ իշխանությունները որոշել են արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը