Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄ

Արմավիր. Արխիվային լուսանկար
Տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում են հայտնաբերել ապօրինի ջրօգտագործման դեպքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված ստուգայցերի ընթացքում են հայտնաբերել ապօրինի ջրօգտագործման դեպքերը։
«Արմավիրի մարզի Ապագա բնակավայրում երկու քաղաքացի, իսկ Լուսագյուղում՝ մեկ անձ ոռոգման նպատակով շահագործել են ապօրինի խորքային 3 հոր։ Արարատի մարզի Նորամարգ բնակավայրում «Ռիվեռ Լանդ» ՍՊԸ-ն ու ևս մեկ անձ, Արևաբույրում՝ մեկ, Նիզամիում՝ մեկ քաղաքացի, նույն նպատակով ապօրինի խորքային 4 հորից՝ առանց համապատասխան թույլտվությունների կատարել են ապօրինի ջրառ»,– հայտնում է տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի Արմավիրի, Արարատի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 7 ապօրինի հորի շահագործումը կասեցվել է։