ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է մի օտարերկրացու, որի մոտ ավելի քան 500 ռումբ է հայտնաբերվել

Պայթուցիկ սարքերը հայտնաբերվել են կոշիկների ներբաններում։
Sputnik
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է մի օտարերկրացու, որի մոտ Լեհաստանից ներմուծված և կոշիկի ներբաններում թաքցված ավելի քան 500 ռումբ է հայտնաբերվել։
«Մոսկվայում ձերբակալվել է օտարերկրյա պետության քաղաքացի, որը ներգրավված է եղել Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված` Լեհաստանից Բելառուսի Հանրապետության տարածքով Ռուսաստանի Դաշնության տարածք մաքսանենգ ճանապարհով խոցման միջոցներ մատակարարելու գործում», - ասված է հաղորդագրության մեջ:
1994 թվականին ծնված քաղաքացին տրանսպորտային և լոգիստիկ ընկերություններից մեկում ստացել է ծանրոց, որում 504 ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել` թաքցված կոշիկների ներբաններում։
Ուկրաինացի հրահանգիչը Եկատերինբուրգում պայթեցրել է իր դիվերսանտին. ԱԴԾ
Հետագայում դրանք մարդասիրական օգնության անվան տակ պետք է ուղարկվեին ռազմական հատուկ գործողության գոտու զորամասեր։
Յուրաքանչյուր ռումբ 1.5 գրամ տրոտիլ է պարունակել։
SIM քարտերով սխեմա. ԱԴԾ-ն Մորդովիայում ձերբակալել է պետական դավաճանության մեջ կասկածվողի