Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Մարտունի քաղաքի մոտակայքում, երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։
«Մարտի 24-ին՝ տեղական ժամանակով 14:10-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք գրանցել է օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: