Բեյրութը Լիբանանում Իրանի դեսպանին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Դիվանագետը պարտավոր է լքել Լիբանանի տարածքը մարտի 29-ից ոչ ուշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Լիբանանի իշխանությունները չեղարկել են Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան «պերսոնա նոն գրատա» են հայտարարել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի ԱԳՆ-ին։
«Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բեյրութում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Թուֆիկ Սամադի Խոշխուն։ Նրան ընդունել է ԱԳՆ գլխավոր քարտուղար, դեսպան Աբդել Սաթար Իսան և հայտնել Լիբանանի պետության որոշումը՝ Իրանի նշանակված դեսպան Մոհամմադ Ռեզա Շիբանիի հավատարմագրման համաձայնությունը հետ կանչելու, նրան «պերսոնա նոն գրատա» հայտարարելու և Լիբանանի տարածքը ոչ ուշ, քան կիրակի օրը՝ 2026 թվականի մարտի 29-ին, լքելու պահանջի մասին»,-ասված է հայտարարության մեջ։
Նույն համատեքստում Լիբանանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում Լիբանանի դեսպան Ահմադ Սուվեյդանին՝ այն դեպքերից հետո, որոնք Բեյրութն անվանել է Թեհրանի կողմից երկու երկրների միջև գործող դիվանագիտական նորմերի և կանոնների խախտում։
Հավելենք՝ ավելի վաղ Լիբանանի իշխանությունները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի տարածքին հասցվող հարվածները փաստացի ղեկավարելու համար։