ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ. խոսնակ

Դատապարտյալները հացադուլ են անում մարտի 16–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող 3 անձինք շարունակում են իրենց հացադուլը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք հացադուլ են հայտարարել մարտի 16-ից։ Երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, մեկինը՝ առողջական խնդիրներով։
«Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, սոցիալ հոգեբանները միշտ բացատրական աշխատանքներ են տանում նրանց հետ, որպեսզի հացադուլից դուրս գան, բայց ազատազրկված անձանց որոշելիքն է` շարունակեն հացադուլը, թե ոչ»,– նշեց Նավիկյանը։
Ինչ վերաբերում է առողջական խնդիրների պատճառով հացադուլի մեջ գտնվող անձի վիճակին, ապա նա տեղեկացրեց, որ այդ հարցով ինֆորմացիային տիրապետում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ –ը։
Sputnik Արմենիան դիմել է նշված ՊՈԱԿ, սպասում ենք պատասխանի։
«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կախվել․ խցակիցները փրկել են նրան