Մարտի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին մեղադրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու, վերաբանակցելու քաղաքականության մեջ, շեշտելով, թե նրանք «պատերազմի դուռը բացելու ճանապարհով» են գնում։
«Երբ Փաշինյանն ասում է` 7 տարվա վարչապետ եմ, ես գիտեմ` ինչ եմ ասում այսինքն սա ի՞նչ է նշանակում, որ ՔՊ–ն չլինի իշխանության, պատերա՞զմ է լինելու։ Ընտրական շրջանում կարող են քաղաքական հայտարարություններ լինել, բայց Փաշինյանի հայտարարություններն այլևս քաղաքական չեն։ Ինչպես և քաղաքական հայտարարություն չէ անձին հոգեկան տառապանք պատճառելը , երբ արցախցի կնոջն ասում է` «դո՛ւք` փախածներդ» և մեղադրում։ Սրանք արտահայտություններ են, որոնք ՀՀ քրեական օրենսգրքում ունեն կոնկրետ հոդվածներ և անուններ»,–ասաց Մինասյանը։