Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետը

Ժոսպենը Ֆրանսիայի կառավարությունը ղեկավարել է 1997-2002 թվականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը, որը կառավարության ղեկավարն է եղել Ժակ Շիրակի նախագահության օրոք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով AFP-ին։
«Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը մահացել է 88 տարեկանում», – ասվում է քաղաքական գործչի ընտանիքի հայտարարության մեջ։
Ժոսպենը Ֆրանսիայի կառավարությունը ղեկավարել է 1997-2002 թվականներին։ 1995 և 2002 թվականների ընտրությունների ժամանակ եղել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու։