ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
Ինչպես հայտնել ենք, այսօր առավոտյան երթևեկությունը բեռնատարների համար փակվել էր ձյան պատճառով։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։