Երևանում և շրջանների մեծ մասում տեղումներ կդիտվեն. եղանակի տեսություն

Անձրևի կաթիլներ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik․ Հանրապետության Հանրապետության տարածքում մարտի 23-ին, 25-27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս մարտի 23-ին, 25-27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։