Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է

Հղի կին. Արխիվային լուսանկար
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երևանի ծննդատներից մեկում արձանագրվել է ծննդկանի մահ։ ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում՝ գիտակցության կորուստ։
«Բժշկական թիմի կողմից արվել են հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և առողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3–րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել»,– նշել են նախարարությունից։
Նորածնի առողջական վիճակը այս պահին գնահատվում է կայուն ծանր։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։