ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում դրանք կլինեն թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։