Ավարտվել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությունը

Ավարտվել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությունը
Արարողությանը Հայ առաքելական եկեղեցին ներկայացնում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս Դավթյանը և Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հուղարկավորվել է Սիոնիի Մայր տաճարում:
Վաղ առավոտից Սուրբ Երրորդության Մայր տաճարում մատուցվել է հոգեհանգստյան պատարագ, որին մասնակցել են հազարավոր հավատացյալներ, հոգևոր դասի, պետական կառույցների և արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչներ:
Արարողությանը Հայ առաքելական եկեղեցին ներկայացնում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն թեև արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել, սակայն անձամբ չի կարողացել ներկա գտնվել: Քննիչը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը և նրան թույլ չի տվել դուրս գալ երկրից։
Հայաստանի անունից պատրիարքի վերջին հրաժեշտին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի անունից պատրիարքի վերջին հրաժեշտին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
Օրվա ընթացքում տաճարում կատարվել է հոգեհանգստի կարգ, որից հետո դագաղը դուրս է բերվել տաճարից և պատվավոր զինվորական պահակախմբի ուղեկցությամբ հասցվել հուղարկավորման վայր։
Իլյա Երկրորդի մարմինն ամփոփվել է երկու սրբավայրերի՝ Սուրբ Նինոյի Խաչի և Սիոնի տաճարում Իբերիական Աստվածամոր սրբապատկերի միջև։ Նա հուղարկավորվել է տաճարի հյուսիսային մասում՝ խորանի ձախ կողմում։ Պատրիարքի թաղման վայրն ամբողջությամբ ծածկված է եղել վարդի թերթերով:

Պատրիարքի մասին

Իլյա Երկրորդի կաթողիկոսական գահակալությունը սկսվել է 1977 թվականի դեկտեմբերի 25-ին: Նա Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ եղել է խորհրդային շրջանի աթեիզմից մինչև հավատքի և քրիստոնեական արժեքների վերածնունդը, զարգացումը և այն Վրաստանի հիմնական գաղափարախոսություն հռչակվելը: Վրաստանի եկեղեցին Անտիոքյան (հունական) եկեղեցուց առանձնացել է 457 թվականին, որը վերացվել է 1811 թվականին Վրաստանի՝ Ռուսական կայսրության կազմ մտնելուց հետո։ Իլյա Երկրորդի օրոք Վրաց ուղղափառ եկեղեցին վերջնական ճանաչվել է, որպես անկախ և ինքնուրույն եկեղեցի։
Իլիա Երկրորդը կարողացել է ամրապնդել վրաց ուղղափառության դերը պետության մեջ: Հենց նա է 2002 թվականի հոկտեմբերի 14-ին համաձայնագիր ստորագրել պետության և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև։