Զգալի կտաքանա. եղանակի տեսություն

Սուրբ Գայանե եկեղեցի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Հանրապետության տարածքում մարտի 21-25-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանն մարտի 21-ի ցերեկը կբարձրանա 6-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս մարտի 21-25-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։