Ռուսաստանից հեռացած Henkel ընկերությունը գրանցել է Schwarzkopf ապրանքանիշը

Henkel-ը հայտարարել է 2022 թվականին Ռուսաստանից դուրս գալու մասին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Գերմանական քիմիական-արդյունաբերական Henkel ընկերությունը, որն ավելի վաղ լքել էր ռուսական շուկան, ՌԴ-ում գրանցել է Schwarzkopf մազերի արտադրանքի ապրանքանիշը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայտը Ռոսպատենտ է ներկայացվել 2025 թվականի ապրիլի 17-ին Henkel AG & Co ընկերության կողմից։ Ապրանքային նշանը գրանցված է միանգամից միջազգային դասակարգման 14 դասերում` ներառյալ կոսմետիկան, կենցաղային քիմիան, բժշկական միջոցները, գործիքները, սարքավորումները, ինչպես նաև ծառայությունները գովազդի, կրթության և կոսմետոլոգիայի ոլորտում:
Նորաձևության տները ապրանքային նշաններ են գրանցել ՌԴ-ում
Ավելի վաղ Ռոսպատենտի ղեկավար Յուրի Զուբովը նշել էր, որ արտասահմանյան ընկերությունները Ռուսաստանում շարունակում են գրանցել և թարմացնել իրենց ապրանքային նշանները նույնիսկ շուկայից դուրս գալուց հետո: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է ապրանքանիշերը կեղծիքներից պաշտպանելու և գործարար համբավը պահպանելու համար։
Հիշեցնենք, որ Henkel-ը Ռուսաստանից դուրս գալու մասին հայտարարել էր 2022 թվականին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, իսկ 2023 թվականի մայիսին ավարտել է երկրում իր ակտիվների վաճառքը 54 միլիարդ ռուբլով։ Ընկերությունը ղեկավարել է 11 ձեռնարկություն և արտադրել սոսնձող նյութեր, լվացող միջոցներ և կոսմետիկա։
2025 թվականին Henkel-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ռուսական շուկա վերադառնալը քիչ հավանական է։
ՌԴ–ից հեռացած Hyundai–ն կրկին հայտ է ներկայացրել երկրում իր ապրանքանիշը գրանցելու համար