Իրաքում հայտարարված ֆորս – մաժորից հետո նավթի գները կրկին բարձրացել են

Գները նվազել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավթի էմբարգոյի ժամանակավոր վերացման մասին, բայց կրկին բարձրացել են (չնայած ոչ նախկին մակարդակին) Իրաքում ֆորս –մաժորի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Նավթի համաշխարհային գները կրկին բարձրացել են Իրաքի հանքավայրերում հայտարարված ֆորս–մաժորից հետո: Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները։
Մարտի 19-ին Brent տեսակի նավթի գինը, որը համարվում է ուղենիշ ողջ շուկայի համար, Հորմուզի նեղուցով նավարկության գրեթե ամբողջական դադարեցման ֆոնին բարձրացել է մինչեւ 119 դոլար մեկ բարելի դիմաց: Իրանական նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր (30 օրով) չեղարկման մասին ԱՄՆ հայտարարությունից հետո նավթի գները նվազել են մինչև 105-107 դոլար:
Սակայն հետո գները կրկին բարձրացել են և հասել 112 դոլարի մեկ բարելի դիմաց այն բանից հետո, երբ Իրաքի իշխանությունները դադարեցրել են նավթահանքերի աշխատանքը փոխադրման հետ կապված խնդիրների պատճառով:
Urals ապրանքանիշի ռուսական նավթի արժեքը նախկինում գերազանցել է 100 դոլարը մեկ բարելի դիմաց, իսկ ներկայում գտնվում է մոտ 89 դոլարի մակարդակում:
Իրանը թույլատրել է մի քանի նավերի անցումը Հորմուզի նեղուցով և վճար է սահմանել. FT