ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր` Գոռ Համբարձումյանի խափանման միջոցը կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Գայանե Պապոյանը։
«Նախնական դատական լսումների փուլում դատարանը Գոռ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով և 10 միլիոն դրամ գրավով»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը 1 ամսով կալանավորվել էր 2026 թվականի փետրվարի 12–ին։
Նրա նկատմամբ վարույթ է նախաձեռնվել ՔՕ 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Գոռ Համբարձումյանը քրեական գործով անցնում էր նաև 2022 թվականին։ Նա ու ևս մեկ անձ մեղադրվում էին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ Գոռ Համբարձումյանը գրեթե մեկ տարի կալանքի տակ էր գտնվում։ Նրա խափանման միջոցը փոխվել էր 2022 թվականի հուլիսի 8–ին, և նա ազատ էր արձակվել։ Այդ ժամանակ քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության հիմքով։