Երևանի մետրոպոլիտենի գնացքներից մեկը կանգ է առել «Գործարանային» կայարանում, նախնական տեղեկություններով՝ առջևում գտնվող գնացքի տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Երբ «Գործարանային» կայարանից գնացքը պետք է շարունակեր ընթացքը, հնչել է ծառայողական հեռախոսի զանգը։ Մետրոպոլիտենի աշխատակցուհին օպերատիվորեն պատասխանել է զանգին, որից հետո գնացել է մեքենավարի մոտ։ Քիչ անց ուղևորներին իջեցրել են գնացքից։
Sputnik Արմենիան փորձեց մանրամասներ ճշտել մետրոպոլիտենից, առայժմ պատասխան չկա։