ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Միայն միասնականությամբ է հնարավոր պարտության մատնել թշնամուն։ Նովրուզի առիթով հղված ուղերձում այս մասին ասում է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանը։
«Ողջունում են Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր զավակներին, բոլորն այն ազգերին, որ այս երկնքի տակ են ապրում՝ մաղթելով, որ Նովրուզը նոր օրեր բերի, և այդ նոր օրերի անունը խաղաղություն լինի։ Մեր աղոթքներում հիշում ենք բոլոր նահատակներին, հատկապես այն աղջիկներին, ովքեր իրենց դասերի ընթացքին նահատակվեցին՝ փոխադրվելով Աստծո գիրկը»,- ասել է առաջնորդը։
Նա շեշտել է՝ մարդկությունը չի հասկանում, որ պատերազմները լուծում չեն այս կյանքի բարելավման համար։ Հոգևոր առաջնորդը մաղթել է, որ Աստված խաղաղություն պարգևի, ու աշխարհի մեծագույն մտահոգություններից մեկը վերջ գտնի։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: