ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով «Գործարանային» կայարանում մարդիկ ստիպված են եղել ավելի քան 10 րոպե սպասել գնացքում, իսկ հետո ուղևորներին իջեցրել են։
«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։ Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության»,–հայտնեցին Երևանի մետրոպոլիտենից։