Մետրոպոլիտենում տեխնիկական խափանումը վերացվել է

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում տեխնիկական խափանում էր առաջացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի հետևանքով «Գործարանային» կայարանում մարդիկ ստիպված են եղել ավելի քան 10 րոպե սպասել գնացքում, իսկ հետո ուղևորներին իջեցրել են։
«Այս պահին երթևեկությունը վերականգնված է և իրականացվում է բնականոն, երկկողմանի ռեժիմով ուղևորափոխադրում»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել էր տեխնիկական խափանում։ Այդ ընթացքում մետրոպոլիտենն անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության։