Մահացել է հայտնի դերասան և մարտարվեստի վարպետ Չակ Նորիսը

Մարտի 10-ին Չակ Նորիսը դարձել էր 86 տարեկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Կյանքից հեռացել է ամերիկացի դերասան, մարտարվեստի վարպետ Չակ Նորիսը։ Լուրը հայտնել է նրա ընտանիքը։
«Մեր ընտանիքը խոր վշտով հայտնում է, որ մեր սիրելի Չակ Նորիսը հանկարծամահ է եղել երեկ առավոտյան (հինգշաբթի. խմբ.)», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ TMZ-ի` երեկ դերասանի ինքնազգացողությունը վատացել է մարզումների ժամանակ, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Մի քանի ժամ անց մահացել է, սակայն մահվան պատճառը դեռ չի նշվում։
Մարտի 10-ին Չակ Նորիսը դարձել էր 86 տարեկան։
Հիշեցնենք` նա մեծ ճանաչում ձեռք բերեց հարազատ եղբոր՝ Ահարոն Նորիսի նկարահանած մարտաֆիլմերում գլխավոր դերեր մարմնավորելուց հետո։
Մահացել է «Կովկասի գերուհին» և «Կին–ձա–ձա!» ֆիլմերում նկարահանված դերասանը