ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իրաքը ֆորսմաժորային իրավիճակ է հայտարարել արտասահմանյան ընկերությունների կողմից շահագործվող բոլոր նավթահանքերում։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով երկրի նավթի նախարարության աղբյուրներին:
«Ֆորսմաժորային իրավիճակ է հայտարարվել, քանի որ տարածաշրջանում ռազմական գործողությունները խաթարել են Հորմուզի նեղուցով նավարկությունը՝ արգելափակելով երկրից նավթի արտահանման մեծ մասը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: