«Բասիջ» աշխարհազորային ուժերի հետախուզության ղեկավարը սպանվել է. ԶԼՄ

Գեներալի մահվան հանգամանքների մանրամասները չեն նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «Բասիջ» աշխարհազորային ուժերի հետախուզության ղեկավարը` գեներալ Իսմայիլ Ահմադին, սպանվել է։ Լուրը հայտնում է «Al Arabiya»-ն՝ հղում անելով իրանական ԶԼՄ–ներին։
Գեներալի մահվան հանգամանքների մանրամասները չեն նշվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինին։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ԻՀՊԿ-ն հաստատել էր «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի մահը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: