ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ` շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-ին, 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում մարտի 19–ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։