ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից հանվում է Մասիս սարի պատկերը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Լրտավամիջոցը գրել է, թե Արարատի հեռացումը հրահանգ է իշխանության կողմից։
«Մեր աղբյուրի խոսքով` լոգոտիպի փոփոխության ուղղությամբ սկսել են աշխատել այս այս տարվա հունվարից: Իրենց ասվել է, որ մինչև ուսումնական տարվա ավարտը այն պետք է փոխված լինի: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պոլիտեխնիկից, սակայն ո՛չ բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ո՛չ նրա խոսնակը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»,– գրել է օրաթերթը։
Լրատվամիջոցը հիշեցրեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարիներ առաջ սկսեց պայքարել Արարատ սարի դեմ` որպես սիմվոլի, և առաջ քաշեց Արագածի պաշտամունքը` որպես այլընտրանք:
«Հիմա նա արգելում է «Արցախ» բառն արտասանել, խոսել ցեղասպանության մասին: Այդ ամենը որակում է որպես պատերազմի կոչ և սպառնալիք և այդ քաղաքականությունը կամաց ներդնում է երկրում»,– գրել է օրաթերթը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2025-ի նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի կնիքի վրա։
Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը․ պատճառը Արարատի պատկերը կնիքներից հեռացնելն է
Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը․ պատճառը Արարատի պատկերը կնիքներից հեռացնելն է