ՌԴ–ի և Ուկրաինայի 5 քաղաքացիներ են ձերբակալվել, որոնք կասկածվում են Խերսոնի մարզի իշխանության ներկայացուցչի, Նովայա Կախովկայի պատգամավորների խորհրդի ղեկավար Լեոնտևի դեմ ահաբեկչական հարձակում ծրագրելու մեջ։ Լուրը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Իրավապահները պարզել են, որ ձերբակալվածները Ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերով նոր ահաբեկչություններ էին նախապատրաստում։ Կասկածյալներից պայթուցիկ և 8 «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ է առգրավվել։
Ըստ ՌԻԱ Նովոստիի` նրանք հարցաքննության ժամանակ ասել են, որ իրենց գործողությունների նպատակը խաղաղ բնակիչներին վախեցնելն էր։
Ուժային կառույցների հաղորդմամբ՝ ձերբակալվածների հետ այժմ քննչական գործողություններ են իրականացվում։