ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Sputnik Արմենիայի տվյալներով` Գերմանիան արտաքսված անձանցով ինքնաթիռ է ուղարկել Ադրբեջան։
Չարտերային չվերթ իրականացրած օդանավը օրերս վայրէջք է կատարել Բաքվում։
Գերմանիայից Ադրբեջանի արտաքսված քաղաքացիների թիվը հայտնի չէ։ Միևնույն ժամանակ Բաքու ժամանած Boeing 737 MAX 9 կարող է մինչև 220 ուղևոր տեղափոխել։
Պետք է նշել նաև, որ արտաքսվածները ուղեկցորդների հետ են եղել։
Ավելի վաղ գրել էինք, որ Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով առնվազն երկու ինքնաթիռ։