Սյունիքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 երիտասարդ է մահացել. մանրամասներ

Բոլոր մահացածներները 22 տարեկան են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Սյունիքի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 երիտասարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՆԳՆ փրկարար ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, մոտ 150 մ գլորվելով, հայտնվել ձորում, ըստ նախնական տվյալների` կան զոհեր և տուժած։
Ըստ shamshyan.com–ի` վարորդը` Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորները` Սյունիքի մարզի բնակիչներ Հայկ Պ․-ն, Արմենակ Խ․-ն և Լևոն Ա․-ն, տեղում մահացել են։ Բոլորը 22 տարեկան են։
Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Սիսիանի քննչական բաժնում։