Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Օղակաձև այգում զբոսնող մարդիկ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մարտի 18-19-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-21-ին, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում մարտի 18-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին +9...+11 աստիճան։