Իսրայելը անցած գիշեր և այսօր առավոտյան հարվածներ է հասցրել Բեյրութին (Լիբանան)։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Բեյրութի կենտրոնական Զուկակ Բլատ թաղամասի բնակելի շենքը գիշերը հզոր ավիահարվածների է ենթարկվել։
Գործակալության տվյալներով՝ Իսրայելի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել են։
«Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Զուկակ Բլատ թաղամասի բնակելի շենքի վրա Իսրայելի հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է երեք մարդ, վեցը՝ վիրավորվել», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Reuters-ն իր հերթին փոխանցում է, որ առավոտյան Իսրայելի ավիահարվածից հետո Բեյրութի թաղամասերից մեկում ուժեղ պայթյուն է որոտացել։
«Այսօր Իսրայելն ավիահարված է հասցվել Բեյրութի շրջանին... թաղամասում ուժեղ պայթյուն է լսվել», – ասվում է գործակալության հոդվածում։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել էր Լիբանանի հարավում սահմանափակ ցամաքային գործողություններ սկսելու մասին՝ «պաշտպանական գիծը ուժեղացնելու համար»։
Մարտի 2-ի գիշերը «Հզբոլլահը» վերսկսեց ռազմական գործողությունները Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո: Ի պատասխան՝ իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ հասցրեց Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավային ու արևելյան տասնյակ քաղաքներին ու ավաններին: