Տեղումները մի քանի օրով հեռանում են. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ինչպես նաև մարտի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները կվերսկսվեն մարտի 20–ին` լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Մինչ այդ քամին կլինի հյուսիսարևելյան` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 19- ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես մարտի 17-ից 19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանում 3 օր հրաշալի գարնանային եղանակ կլինի. Գագիկ Սուրենյան