Պակիստանը հարվածել է Քաբուլի կենտրոնին, կա 400 զոհ․ կադրեր

Իսլամաբադը պնդում է, թե հարվածները եղել են բացառապես ռազմական օբյեկտների ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնին Պակիստանի հասցրած հարվածի հետևանքով չորս հարյուր մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ToloNews պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի իշխանություններին։
Աֆղանստանի մայրաքաղաքից հայտնում են, որ թիրախում հայտնվել է բժշկական հաստատությունը, որտեղ բուժում էր ստանում ավելի քան երեք հազար բուժառու։
Աֆղանստանը հարձակումների նոր ալիք է սկսել Պակիստանի սահմանին. ԶԼՄ
Պակիստանը հերքում է, որ հարվածել է կլինիկային։ Պաշտոնական Իսլամաբադը պնդում է, որ հարվածները եղել են թիրախային և ուղղված են եղել միայն ռազմական օբյեկտներին։