ԻՀՊԿ–ն հաստատել է «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատարի մահը

Ավելի վաղ Սոլեյմանիի զոհվելու մասին հայտնել էր Իսրայելի պաշտպանության բանակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի մահը: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը։
«Մենք ցավակցություն ենք հայտնում Իրանի գերագույն առաջնորդին և ժողովրդին ու հարգարժան ընտանիքին (զինվորականի. խմբ.) ամերիկա-սիոնիստական հարձակման հետևանքով Ղոլամրեզա Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ», - ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հասցված հարվածների հետևանքով Թեհրանում զոհվել է «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: