ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզում փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն դեպքի մասին ահազանգը ստացել են մարտի 16-ին, ժամը 11։29-ին։ Ահազանգով հայտնել են, որ Եղիպատրուշ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը և նրա հետ չեն կարողանում կապ հաստատել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։