Իսրայելի նախարարներից մեկի դստերը մահացած են գտել

ԶԼՄ–ների տվյալներով՝ աղջիկը հոգեկան խանգարումներ է ունեցել, նրա մեղադրանքները չեն հաստատվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իսրայելի բնակավայրերի հարցերի նախարար Օրիտ Ստրուկի դստերը մահացած են գտել։ 34-ամյա Շոշանա Ստրուկի մարմինը հայտնաբերվել է Իսրայելի հյուսիսում գտնվող նրա տանը։
Մահը հաստատել է նաև նրա մայրը։ «Խոր վշտով հայտնում եմ մեր սիրելի դստեր՝ Շոշանայի մահվան մասին»,– գրել է նա սոցցանցում։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Շոշանա Ստրուկը վերջին ամիսներին ակտիվ էր սոցցանցերում. նա ծնողներին հրապարակավ մեղադրում էր սեռական և ծիսական բռնության մեջ` պնդելով, որ բռնության է ենթարկվել վաղ մանկությունից։
Նրա պնդումները ստուգել են ոստիկանները, սակայն որևէ ապացույց չեն հայտնաբերել։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Շոշանան հոգեկան ծանր խանգարում ուներ։
Հրազդան քաղաքի ջրամբարից կնոջ դիակ է դուրս բերվել