Ինչո՞ւ է կանգ առել Ուկրաինայի խաղաղության գործընթացը. ՌԴ նախագահի խոսնակի մեկնաբանությունը

Կրեմլը նշել է, որ Թրամփի հայտարարությունները չեն հաստատում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությությունը կորցնելու մասին Financial Times-ի հաղորդագրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Գործարքի գնալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը` ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե արդյոք Կրեմլը տեսել է Financial Times (FT)-ի հաղորդագրություններն այն մասին, որ Ուկրաինայի խաղաղության գործընթացն իբր կանգ է առել, որովհետև Թրամփը կորցրել է հետաքրքրությունը դրա հանդեպ։
«Դատելով նրա հայտարարություններից՝ նախագահ Թրամփը որևէ հետաքրքրություն չի կորցրել։ Ավելին, նա համառորեն խորհուրդ է տալիս նախագահ Զելենսկուն գործարքի գնալ։ Եվ այդ հայտարարություններից հետևում է, որ հենց ուկրաինական կողմն է բանակցային գործընթացի գլխավոր արգելակողը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զարմացած է Կիևի ռեժիմի՝ ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու դժկամությունից։ Ինչպես ընդգծել է ամերիկացի առաջնորդը, Զելենսկու հետ «գործարք կնքելն ավելի դժվար է», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պեսկովը նաև աբսուրդային է անվանել Զելենսկու որոշումը՝ պատժամիջոցներ սահմանել ՌԴ 10 պարալիմպիկ խաղերի մասնակիցների նկատմամբ (Ռուսաստանի հավաքականը 2026 թվականի Իտալիայում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերի ժամանակ մեդալների հաշվարկում երրորդ տեղն է զբաղեցրել):
Զելենսկին խոստովանել է, որ հակամարտությունը չի ավարտվի առանց ՌԴ–ի հետ երկխոսության
«Հավանաբար, իմաստ չկա մեկնաբանել Կիևի ռեժիմի յուրաքանչյուր քայլը, առավել ևս, որ այդ քայլերի մեծ մասը հաճախ խելամիտ բացատրություն չունի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի17-18-ին:
ՌԴ պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները «դժվար էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել էր մոտ ապագայում նոր հանդիպման մասին: Սակայն մարտին Թուրքիայում նախատեսված հանդիպումը հետաձգվել է:
Ժնևի բանակցությունները ծանր էին, բայց առարկայական. Մեդինսկին հայտնել է նոր հանդիպման մասին