ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Դուբայի օդանավակայանի մերձակայքում ԱԹՍ է ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԶԼՄ–ները։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ վառելիքի պահեստարան է վնասվել։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Դուբայի օդանավակայանից ծուխ է բարձրանում
© REUTERS / Stringer
Մի քանի պայթյուն է որոտացել Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանի մոտ, ինքնաթիռ է այրվել։
Իրանական Կարմիր մահիկի տվյալներով՝ ռմբակոծությունների սկսվելուց ի վեր Իրանում ավելի քան 54,5 հազար բնակարան է ավերվել։
Տղամարդը մաքրում է հրթիռակոծության հետևանքով ավերված բնակարանը
© AP Photo / Vahid Salemi
Իսրայելական բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաքում գտնվող ենթակառուցվածքներին և «Հզբոլլահի»` Բեյրութում գտնվող թիրախներին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսրայելին մեղադրել է Թեհրանի դեմ բնապահպանական հանցագործություն կատարելու մեջ և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելի իշխանություններին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: