ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Մարտի 17–19–ը Հայաստանի ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, կլինեն հրաշալի գարնանային օրեր, օդի ջերմաստիճանը այսօր ցերեկվանից աստիճանաբար կսկսի բարձրանալ 4–6 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով` Միջերկրական ծովից ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով վերջին 2 օրերին Ամբերդի հատվածում թափվել են ամսական նորմայի կրկնապատիկի չափ տեղումներ` 107 մմ, իսկ Երևանում` մարտ ամսվա նորմայի մոտ եռապատիկը, որը շատ մեծ քանակ է։
Մարտի 19–ի ուշ երեկոյան ժամերին և մարտի 20–ին Հայաստան կներթափանցի հերթական ցիկլոնը Միջերկրական ծովի շրջաններից։
Մարտի 19–ի ուշ երեկոյան և մարտի 20–ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կվերսկսվեն, լեռնային շրջաններում կրկին ձյուն կգա, իսկ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է անձրև։