Դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 56-ի. Սոբյանին

Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Դեպի Մոսկվա թռչող խոցված ԱԹՍ-ների թիվը հասել է 56-ի: MAX հավելվածում այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Այդպիսով, սկսած մարտի 14-ի կեսօրից, Մոսկվա քաղաքին մոտենալու ընթացքում ոչնչացվել է 172 ԱԹՍ։
Ուկրաինական զինված ուժերը վերջին երեք օրում ավելացրել են Մոսկվայի վրա դրոններով հարձակվելու փորձերը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։