ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ ԿՀՎ-ն ցանկանում է հասնել նրան, որ իրեն ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալ ճանաչեն և երկրի արդարադատության նախարարության համար համապատասխան հաշվետվություն է պատրաստում իր գործունեության մասին:
«ԿՀՎ-ն իմ դեմ քրեական հետապնդման հարցում է պատրաստում, քրեական զեկույց արդարադատության նախարարությանը՝ իմ կողմից կատարված ենթադրյալ հանցագործության հիման վրա։ Ի՞նչ հանցագործություն է դա: Այն է, որ ես պատերազմից առաջ խոսել եմ Իրանում մարդկանց հետ», - հայտարարել է Կառլսոնը X սոցիալական ցանցում իր էջում հրապարակված տեսանյութում։
Կառլսոնը բացատրել է, որ իրեն ցանկանում են ներգրավել 1938 թվականին ԱՄՆ-ում ընդունված Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքով։ Դրա համաձայն՝ այն անձինք, ովքեր ֆինանսավորում են ստանում օտարերկրյա կառավարությունից վերջինիս շահերի լոբբինգի կամ քաղաքական գործունեության համար, պետք է հատուկ կարգով գրանցվեն ԱՄՆ արդարադատության նախարարությունում։
Կառսլոնն ընդգծել է, որ ինքը օտարերկրյա տերության գործակալ չէ և երբեք որևէ երկրի կառավարությունից գումար չի ընդունել:
Ավելի վաղ Կառլսոնը դատապարտել էր ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա: Դրանից հետո լրագրողին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։