ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող հինգ ԱԹՍ, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ավելի վաղՍերգեյ Սոբյանինը հայտնել էր ՀՕՊ ուժերի կողմից 14 անօդաչու թռչող սարքերի գրոհը հետ մղելու մասին:
«Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են Մոսկվա թռչող հինգ ԱԹՍ։ Բեկորների անկմանվայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», - գրել Է Սոբյանինը Max հարթակում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։