ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Դերասան և պրոդյուսեր Նիկոլայ Գարոն, ով հայտնի է «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» և «Կին–ձա–ձա!» ֆիլմերից, մահացել է 88 տարեկան հասակում: Այս մասին հայտնել են Էլդար Ռյազանովի թանգարանից։
«Մարտի 14–ին կյանքի 89–րդ տարում վախճանվել Է խորհրդային և ռուս պրոդյուսեր, դերասան և կինոգործիչ Նիկոլայ Գարոն։ Էլդար Ռյազանովի թանգարանի կոլեկտիվը անկեղծ ցավակցություն է հայտնում Նիկոլայ Միխայլովիչի հարազատներին և ընկերներին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նիկոլայ Գարոն ավարտել է ВГИК–ի տնտեսագիտության ֆակուլտետը։ Երկար ժամանակ աշխատել է «Մոսֆիլմում»` որպես ֆիլմերի տնօրեն, 1993 թվականից դարձել է պրոդյուսեր։ 1995 թվականին գլխավորել է «Լուչ» կինոստուդիան։ Խաղացել է մի քանի ֆիլմերում, աշխատել Լեոնիդ Գայդայի, Գեորգի Դանելիայի և Էլդար Ռյազանովի հետ։